top of page

Խոսել ենք այս տարի հուլիսի վերջին Վրաստան կատարած այցիս մասին․ նախարար

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:


«Խոսել ենք այս տարի հուլիսի վերջին Վրաստան կատարած այցիս և հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տարվող ընթացիկ աշխատանքների մասին։


Մեր վրացի գործընկերոջը նաև փոխանցել եմ Հայաստանի բիզնես ասոցիացիաների, այդ թվում՝ նեղ ոլորտային ասոցիացիաների և միությունների կոնտակտներ, որ համատեղ ակտիվացնենք երկու երկրների բիզնես համայնքների միջև համագործակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քերոբյանը։

1/2076
bottom of page