top of page

Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի՝ հրաժարվելով ժետոններից

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 16, 2024
  • 1 min read

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից։

Մետրոպոլիտենից NEWS.am-ին հատնում են, որ առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին:

Ի սկզբանե հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թ. սեպտեմբերի 1-ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ: Այժմ քաղաքապետարանը որոշել է, որ ուղեվարձի վճարման նոր մեթոդը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։

1/2078
bottom of page