top of page

Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Mar 19, 2024
  • 1 min read

Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով «Գրանդ հաուս» հյուրանոցային համալիրից Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ քաղաքացին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ 60-ամյա Հակոբ Հակոբյանն է, ով հանկարծամահ է եղել։


Դատաբժշկի նախնական եզրակացության  համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկն էր։

1/2076
bottom of page