top of page

Իրանի նախագահը մեղադրել է Իսրայելին

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Jan 4, 2024
  • 1 min read

Հունվարի 3-ի երեկոյան Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին մեղադրել է Իսրայելին՝ Քերմանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դամբարանի մոտ պայթյուններ կազմակերպելու մեջ: Պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 103 մարդ, վիրավոր է 152-ը:

«Իսրայելը ծանր գին կվճարի այդ հանցանքի համար և կզղջա»,- ասել է Իրանի նախագահը:

Ավելի վաղ ահաբեկչության կազմակերպիչներին սպասվող հատուցման մասին խոսել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, սակայն չէր նշել՝ կոնկրետ ով է կանգնած դրա հետևում:

1/2075
bottom of page