Search
Իրանի ողջ տարածքում վաղը սգո օր է հայտարարվել
- SMM Hub
- Jan 3, 2024
- 1 min read
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը խստորեն դատապարտում է Քերմանի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը, ցավակցում հայրենակիցների մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթում ահաբեկչության հետևանքով տուժածներին։ IRNA-ի փոխանցմամբ, վաղը ողջ երկրի տարածքում սգո օր է հայտարարել։ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը հասել է 188-ի։Հիշեցնենք, որ այսօր իրանական Քերման բնակավայրում պայթյուն է որոտացել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին, որտեղ թաղված է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Կատարվածն Իրանի իշխանությունը որակել է ահաբեկչություն։
Ավելի վաղ հայտարարվել է 73 զոհի, 170 վիրավորի մասին։