top of page

Ֆրանսիայում հայտնել են, որ Ամանորի գիշերն այրվել է 745 ավտոմեքենա

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Jan 1, 2024
  • 1 min read

Ֆրանսիայում Ամանորի գիշերը բերման է ենթարկվել 380 մարդ, այրվել է 745 ավտոմեքենա։ Այս տվյալները «X» սոցցանցում ներկայացրել է ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ նա նշել է, որ անցած տարվա համեմատ 10 տոկոսով քիչ մեքենաներ են այրվել։ Բացի այդ, երկրում ձերբակալությունների թիվը նույնպես նվազել է 10%-ով։

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այս գիշեր ընդհանուր առմամբ ավելի հանգիստ է եղել, քան 2022թ.-ին։  Անկարգությունները ճնշելու ընթացքում տուժել է մոտ 40 իրավապահ, ինչը 40%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ։


1/2075
bottom of page